20:12  ,  13 դեկտեմբերի, 2019

Վիլաշ-Բոաշ. Իմ գլխավորությամբ «Պորտուն» աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն էր

Պորտուգալական «Պորտուի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, որն այժմ զբաղեցնում է ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչի պաշտոնը, խոսել է պորտուգալական ակումբում իր աշխատանքի մասին:

«Իմ գլխավորությամբ «Պորտուն» աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն էր: Մենք հրաշալի հանդիպումներ էինք անցկացնում և կարողանում էինք հաղթել ցանկացած մրցակցի:

«Պորտուում» հանդես էին գալիս Հալկը, Մոուտինյոն, Խամեսը, Ֆերնանդոն, Օտամենդին, որոնց կարիերան շատ լավ դասավորվեց հենց «Պորտուում» իրենց մրցելույթների շնորհիվ»,- AS-ի հաղորդմամբ՝ ասել է Պոչետինոն:

Անդրե Վիլաշ-Բոաշը «Պորտուն» գլխավորել է 2010-2011 թվականներին: Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «Պորտուն» դարձել է Եվրոպայի լիգայի չեմպիոն, Պորտուգալիայի չեմպիոն, Պորտուգալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English