19:41  ,  13 դեկտեմբերի, 2019

Անգլիայի առաջնություն. Նոյեմբերի լավագույն գոլի հեղինակը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ճանաչվել է Պրեմյեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Բրույնեն գոլի հեղինակ դարձել է նոյեմբերի 30-ին տեղի ունեցած «Նյուքասլի» դեմ խաղում:

Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում դե Բրույնեն մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում