18:15  ,  13 դեկտեմբերի, 2019

Կլոպ. Չկա ավելի լավ ակումբ, քան «Լիվերպուլը»

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անգլիական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո հայտարարել է, որ չի մտածում «Լիվերպուլից» հեռանալու մասին:

«Չեմ կարող մտածել «Լիվերպուլից» հեռանալու մասին, քանի որ չկա ավելի լավ ակումբ, քան «Լիվերպուլը:

Ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել ակումբի հետ և վստահ եմ, որ դեռ մեծ հաջողությունների եմ հասնելու «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Լիվերպուլը» նոր՝ 5 տարվա պայմանագիր է կնքել Յուրգեն Կլոպի հետ:

Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015թ․ հոկտեմբերից։ Անգլիայի անցած առաջնությունում թիմը վաստակեց 97 միավոր, ինչը ռեկորդային ակումբի պատմության մեջ։ Սակայն «Լիվերպուլը» 1 միավոր հետ մնաց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» 2։0 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Տոտենհեմին»։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» 16 տուրից հետո վաստակել է 46 միավոր եւ 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English