16:17  ,  13 դեկտեմբերի, 2019

ՉԼ․ Գաբրիել Ժեզուսը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույն խաղացող, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ իտալական «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը, ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը եւ Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Խորվաթիայում 4։1 հաշվով պարտության էր մատնել Զագրեբի «Դինամոյին»։ 22-ամյա Ժեզուսը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, կատարել նաեւ գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում