12:45  ,  13 դեկտեմբերի, 2019

Նեյմար․ Երջանիկ եմ Փարիզում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ երջանիկ է Փարիզում։

«Ես գոհ եմ, երբ խաղում եմ։ Ինձ ընդամենը պետք է երկու դարպասաձող, գնդակ եւ թիմակիցներ՝ գոհ լինելու համար։ Երջանիկ եմ Փարիզում։

Մեզ համար կարեւոր է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հաջող հանդես գալը։ Ինձ համար դա եւս կարեւոր է։ Անցած տարի չկարողացա օգնել թիմին։ Հիմա պետք է մտածել երկրպագուների մասին եւ ջանք չխնայել»,- Նեյմարի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարն ամռանը ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում հանդես է եկել 2013-2017 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս