13:14  ,  13 դեկտեմբերի, 2019

Վերմալեն. Չէի դադարում զարմանալ Մեսիի խաղով

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը խոսել է կատալոնական ակումբի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի մասին:

«Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել խաղալ ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի հետ: Դա աննկարագրելի փորձ էր ինձ համար: 

«Բարսելոնայի» մարզումների և հանդիպումների ընթացքում չէի դադարում զարմանալ Մեսիի խաղով: Նա անհավանական ֆուտբոլիստն է, որն ինձ ավելի ուժեղ է դարձրել»,- Վերմալենի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 34-ամյա Վերմալենը «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-2019 թվականներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում