12:09  ,  13 դեկտեմբերի, 2019

Կրիստիան Պուլիշիչը՝ ԱՄՆ-ի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը ճանաչվել է 2019թ․ ԱՄՆ-ի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

21-ամյա Պուլիշիչը ստացել է ձայների 38 տոկոսը։

Երկրորդ տեղում է «Սիեթլ Սաունդերսի» հարձակվող Ջորդան Մորիսը՝ 35 տոկոս։ Եռյակը եզրափակել է գերմանական «Շալկեի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին՝ 13 տոկոս։

Պուլիշիչը ԱՄՆ-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է նաեւ 2017-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում