10:42  ,  13 դեկտեմբերի, 2019

Կարվախալ. Հուսով եմ՝ դժգոհ չենք լինի Սուպերկլասիկոյում մրցավարի աշխատանքից

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից սպասելիքների մասին:

«Մեր թիմի ֆուտբոլիստները վստահ են, որ անվտանգության համար մտահոգվելու որևէ պատճառ չկա: Մենք շատ հանգիստ ենք մոտենում «Բարսելոնայի» դեմ խաղին:

Ցանկանում եմ հաղթել «Կամպ Նոու» ստադիոնում» և ամեն ինչ կանեմ դրա համար:

Ես լավ եմ ճանաչում հանդիպման գլխավոր մրցավար Էրնանդես Էրնանդեսին և հուսով եմ, որ մենք նրա աշխատանքից դժգոհելու պատճառներ չենք ունենա»,- իսպանացի պաշտպանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով