09:41  ,  13 դեկտեմբերի, 2019

18 տարի անց Ռուսաստանը դարձյալ թիմ չի ունենա եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆում

2001-2002 թվականների մրցաշրջանից հետո առաջին անգամ Ռուսաստանը ներկայացված չի լինի ֆուտբոլի եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆում։

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Կրասնոդարը» 0։3 հաշվով պարտվեց իսպանական «Խետաֆեին» եւ խմբում գրավեց երրորդ տեղը՝ զրկվելով 1/16 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։ Մոսկվայի ԲԿՄԱ-ն եւս խմբում գրավել է վերջին տեղը, թեեւ վերջին տուրում 1։0 հաշվով հաղթեց իսպանական «Էսպանյոլին»։

Մոսկվայի «Լոկոմոտիվը» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Չեմպիոնների լիգայի խմբայն մրցաշարում գրավել էին վերջին տեղերը խմբերում՝ նույնպես զրկվելով Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում խաղալու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբերում երրորդ տեղ գրաված թիմերը պայքարը շարունակում են Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

Ռուսական ակումբներն առանց եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆի մնացել են նաեւ 1994-1995, 1996-1997, 1999-2000 թվականների մրցաշրջաններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում