00:09  ,  13 դեկտեմբերի, 2019

Սիրում եմ այս վայրը. Կառլես Պույոլն այցելել է «Կամպ Նոու» ստադիոն (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» և իսպանական ֆուտբոլի լեգենդ Կառլես Պույոլը դեկտեմբերի 12-ին այցելել է «Բարսելոնայի» «Կամպ Նոու» ստադիոն:

«Սիրում եմ այս վայրը»,- Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Պույոլը՝ կից տեղադրելով ստադիոնում արված լուսանկար:

Կառլես Պույոլը «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ Լա Մասիայի սան է: Կատալոնական ակումբում իսպանացի պաշտպանը հանդես է եկել 1995-2014 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում