23:50  ,  12 դեկտեմբերի, 2019

«Սևիլիան» պարտվեց, «Արսենալը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում մրցեց բելգիական «Ստանդարդի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Խաղի հաշիվը 47-րդ րոպեին բացեց «Ստանդարդի» բելգիացի կիսապաշտպան Սամուել Բաստիենը: 69-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Սելիմ Ամալան կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 78-րդ րոպեին «Արսենալի» կազմից գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը: 81-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական հավասարեցրեց հաշիվը:

F խմբում «Արսենալը» 11 միավորով գրավեց առաջին տեղը: Խմբի երկրորդ ուղեգիրը ձեռք բերեց գերմանական «Այնտրախտը»:

A խմբում «Սևիլիան» 15 միավորով գրավեց առաջին տեղը: Խմբի երկրորդ ուղեգիրը ձեռք բերեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը:

B խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան շվեդական «Մալմյոն» և դանիական «Կոպենհագենը»: 

C խմբում առաջին տեղը գրավեց շվեյցարական «Բազելը», որին հաջորդեց իսպանական «Խետաֆեն»:

D խմբից ուղեգրեր ձեռք բերեցին ավստրիական ԼԱՍԿ-ը և պորտուգալական «Սպորտինգը»:

E խմբում շոտլանդական «Սելթիկը» փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով, իսկ երկրորդ ուղեգիրը ձեռք բերեց ռումինական «Կլուժը»:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

A խումբ

ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝  1:0

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)՝ 1:1

B խումբ

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Լուգանո» (Շվեյցարիա)՝ 0:1

«Կոպենհագեն» (Դանիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 0:1

C խումբ

«Խետաֆե» (Իսպանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 3:0

«Բազել» (Շվեյցարիա) - «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)՝ 2:0

D խումբ

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Ռուսենբորգ» (Նորվեգիա)՝ 1:1

 ԼԱՍԿ (Ավստրիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:0

E խումբ

«Կլուժ» (Ռումինիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 2:0

«Ռեն» (Ֆրանսիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 2:0 

F խումբ

«Ստանդարդ» (Բելգիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2:2 (տեսանյութ)

«Այնտրախտ Ֆ․» (Գերմանիա) - «Վիտորիա Գիմարաեշ» (Պորտուգալիա)՝ 2:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում