22:41  ,  12 դեկտեմբերի, 2019

«Ռոմայի» մեկնարկային կազմը՝ «Վոլֆսբերգերի» դեմ

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում իտալական «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում ուժերը կչափի ավստրիական «Վոլֆսբերգերի» հետ:

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է «Ռոմայի» մեկնարկային կազմը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է մեկնարկային կազմում:

«Ռոմա». Միրանտե; Ֆլորենսի, Ֆասիո, Մանչինի, Սպինազոլա; Վերետու, Դիավարա; Ունդեր, Մխիթարյան, Պերոտի; Ջեկո.

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում