23:14  ,  12 դեկտեմբերի, 2019

«Յուվենտուսը» նոր պայմանագիր կառաջարկի Իգուաինին

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել թիմի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է Calciomercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Յուվենտուսն» առաջիկայում բանակցություններ կսկսի Իգուաինի հետ, սակայն նոր պայմանագրով արգենտինացի հարձակվողը կստանա ավելի քիչ աշխատավարձ, քան այժմ: Գործող պայմանագրով 32-ամյա ֆուտբոլիստը ստանում է տարեկան 7.5 միլիոն եվրո:

Գոնսալո Իգուաինի պայմանագիրն Իտալիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում