Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, հնարավոր է, առաջիկայում պայմանագիր կնքի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, տեղեկացնում է The Telegraph-ը:
«Բորուսիայի» ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրի աշխատանքից և ցանկանում է պաշտոնանկ անել 62-ամյա մասնագետին:
Մաուրիսիո Պոչետինոյի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն», «Էվերտոնը» և կատալոնական «Բարսելոնան»:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Պոչետինոյի պաշտոնանկության մասին հայտարարեց նոյեմբերի 19-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում