18:40  ,  12 դեկտեմբերի, 2019

Վիդալի գործակալը մեկնել է Միլան

Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Վիդալի գործակալը մեկնել է Միլան, որտեղ բանակցություններ կվարի 32-ամյա կիսապաշտպանի հնարավոր տեղափոխության մանրամասների վերաբերյալ:

«Ինտերը» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալել Վիդալին, իսկ ամռանը՝ ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել էր, որ ակումբը մտադիր չէ ձմռանը կրճատել թիմի ֆուտբոլիստների թիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում