19:15  ,  12 դեկտեմբերի, 2019

Գատուզոն առաջին տրանսֆերային պահանջն է ներկայացրել «Նապոլիին»

Իտալական «Նապոլիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ցանկանում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը ձեռք բերի «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին:

Football Italia-ի հաղորդմամբ՝ «Նապոլին» առաջիկա շաբաթների ընթացքում 22-ամյա կիսապաշտպանի տեղափոխության շուրջ բանակցություններ կսկսի «Միլանիի» հետ: 

Նշվում է, որ «Միլանը» պատրաստ է հրաժարվել Կեսիեի ծառայություններից, եթե «Նապոլին» վճարի ֆուտբոլիստի պայմանագրում նշված ամբողջ հրաժարագինը:

Ընթացիկ մրցաշրջանում Կեսիեն «Միլանի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում