16:37  ,  12 դեկտեմբերի, 2019

ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն միաձայն հաստատել է դեկտեմբերի 23-ին նախատեսված ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգի հաստատման օգտին:

  1. Հայտարարություն առ այն, որ Ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ-ի կանոնադրությանը համապատասխան/ Ժողովին մասնակցող պատվիրակների լիազորությունների ճանաչում։
  2. Ժողովի օրակարգի հաստատում։
  3. Ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն։
  4. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն։
  5. ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկում։
  6. ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից կասեցված Անդամների՝ ՀՖՖ անդամության կասեցում։
  7. ՀՖՖ Նախագահի ընտրություն։
  8. ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրություն։
  9. ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների կազմից փոխնախագահի ընտրություն։
  10. ՀՖՖ անդամավճարների չափի սահմանում։
  11. Բողոքարկման կոմիտեի նախագահի/անդամի նշանակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում