16:02  ,  12 դեկտեմբերի, 2019

ՀՖՖ-ն կասեցրեց 2 ՀԿ-ի անդամություն

Տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էր 3 հարց․ 

  1. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում:
  2. ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի թեկնածության ներկայացում Ժողովի հաստատմանը:
  3. 2019 թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգի հաստատում:

Գործադիր կոմիտեն քննարկեց ՀՖՖ ՀԿ 5 անդամների՝ «Դովեղ ՖԱ» ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ» ՀԿ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-Ակադեմիա» ՓԲԸ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ», «Արնար» հիմնադրամ (ՀՄԴ) անդամության կասեցման հարցը: 

Քննարկումներից հետո յուրաքանչյուր անդամի անդամության կասեցման վերաբերյալ կայացավ առանձին քվեարկություն, որի արդյունքում ՀՖՖ Գործկոմը ընդունեց որոշում կասեցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ» և «Արնար» հիմնադրամի (ՀՄԴ)  անդամությունը ՀՖՖ-ին՝ հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 17-րդ կետի առաջին ենթակետի դրույթները: 

ՀՖՖ Գործկոմը միաձայն կողմ քվեարկեց Արմեն Դավթյանի թեկնածությունը՝ որպես ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի, Ժողովի հաստատմանը ներկայացնելուն:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն նաև միաձայն քվեարկեց դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի օրակարգի հաստատման օգտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս