17:41  ,  12 դեկտեմբերի, 2019

Ռոնալդուն զայրացել է երկրպագուի վրա, որը փորձել է սելֆի անել նրա հետ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին դուր չի եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղից հետո խաղադաշտ ներխուժած երկրպագուի պահվածքը:

Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո երկրպագուն մոտեցել է Ռոնալդուին և, անակնկալի բերելով հարձակվողին, փորձել է լուսանկարվել նրա հետ: 

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հաղթանակ է տարել «Բայերի» նկատմամբ 2:0 հաշվով:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում