15:47  +04,  12 դեկտեմբերի, 2019

«Լիվերպուլը» ձեռք կբերի Ճապոնիայի հավաքականի հարձակվողին

Անգլիական «Լիվերպուլը» համաձայնության է հասել ավստրիական «Զալցբուրգի» հետ Ճապոնիայի հավաքականի հարձակվող Տակումի Մինամինոյի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է The Independent-ը։

Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ արդեն հունվարին։ Ֆուտբոլիստի պայմանագրով տրանսֆերային գինը 8 միլիոն եվրո է։

Տակումի Մինամինոն Ավստրիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլում» հանդես են գալիս «Զալցբուրգի» նախկին խաղացողներ Սադիո Մանեն եւ Նաբի Կեյտան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ