14:04  +04,  12 դեկտեմբերի, 2019

Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակի հավակնորդները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հրապարակել է տարվա 10 լավագույն մարզիկների մրցույթին մասնակցող մարզիկների ցանկը:

Ընդգրկված են մրցաշրջան-2019-ում արդյունքներ գրանցած 25 մարզիկների անուններ, որոնք լավագույնս են հանդես եկել եւ մեդալներ նվաճել:

  1. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
  2. Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  3. Կարեն Ասլանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  4. Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն)- Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն
  5. Արսեն Բաղրյան (ուշու) – աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  6. Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  7. Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  8. Սամվել Գասպարյան (ծանրամարտ)- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  9. Դավիթ Գրիգորյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  10. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)- Եվրոպական խաղերի չեմպիոն
  11. Վահագն Դավթյան (սպորտային մարմնամարզություն) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  12. Տիգրան Կիրակոսյան (սամբո)- Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
  13. Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ) – Եվրոպայի չեմպիոն
  14. Արթուր Հովհաննսիյան (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն
  15. Դավիթ Հովհաննիսյան (ծանրամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  16. Արսեն Ղազարյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
  17. Մաքսիմ Մանուկյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  18. Արսեն Ղազարյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
  19. Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
  20. Գոռ Մինասյան (ծանրամարտ) – աշխարհի փոխչեմպիոն
  21. Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
  22. Գրիգոր Մխիթարյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  23. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)- Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ, մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Անգլիական «Արսենալի» կազմում դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնել Բաքու՝ հսկայական ճանաչություն է ապահովել Հայաստանի համար եւ նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում:
  24. Կարապետ Չալյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
  25. Վահագն Չալյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  26. Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

 Լավագույն մարզիկների ցանկում տեղ չեն գտել շախմատի Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանը, արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն Զավեն Անդրիասյանը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս լավագույն 10-նյակը որոշվելու է SMS  քվեարկության, նախարարությունում գրանցված ազգային հավաքականների մարզիչների եւ մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվերակության արդյունքների համադրմամբ:

SMS քվերակությունն արդեն մեկնարկել է դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ին եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 25-ը ժամը 18:00-ն: Հավատարմագրված լրագրողների եւ մարզիչների քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին մինչեւ ժամը 18:00-ն:

Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի անհատական համարի նմուշով՝ 10-41 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելով: Մեկ հեռախոսահամարից հնարավոր կլինի ուղարկել ընդամենը մեկ կարճ հաղորդագրություն:

Լրագրողների եւ մարզիչների քվեարկությունը բաց է լինելու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ