Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հրապարակել է տարվա 10 լավագույն մարզիկների մրցույթին մասնակցող մարզիկների ցանկը:
Ընդգրկված են մրցաշրջան-2019-ում արդյունքներ գրանցած 25 մարզիկների անուններ, որոնք լավագույնս են հանդես եկել եւ մեդալներ նվաճել:
- Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
- Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Կարեն Ասլանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն)- Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն
- Արսեն Բաղրյան (ուշու) – աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- Սամվել Գասպարյան (ծանրամարտ)- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
- Դավիթ Գրիգորյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)- Եվրոպական խաղերի չեմպիոն
- Վահագն Դավթյան (սպորտային մարմնամարզություն) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Տիգրան Կիրակոսյան (սամբո)- Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
- Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ) – Եվրոպայի չեմպիոն
- Արթուր Հովհաննսիյան (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն
- Դավիթ Հովհաննիսյան (ծանրամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Արսեն Ղազարյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
- Մաքսիմ Մանուկյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
- Արսեն Ղազարյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
- Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
- Գոռ Մինասյան (ծանրամարտ) – աշխարհի փոխչեմպիոն
- Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
- Գրիգոր Մխիթարյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
- Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)- Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ, մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Անգլիական «Արսենալի» կազմում դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնել Բաքու՝ հսկայական ճանաչություն է ապահովել Հայաստանի համար եւ նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում:
- Կարապետ Չալյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
- Վահագն Չալյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
- Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Լավագույն մարզիկների ցանկում տեղ չեն գտել շախմատի Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանը, արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն Զավեն Անդրիասյանը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս լավագույն 10-նյակը որոշվելու է SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ազգային հավաքականների մարզիչների եւ մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվերակության արդյունքների համադրմամբ:
SMS քվերակությունն արդեն մեկնարկել է դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ին եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 25-ը ժամը 18:00-ն: Հավատարմագրված լրագրողների եւ մարզիչների քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին մինչեւ ժամը 18:00-ն:
Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի անհատական համարի նմուշով՝ 10-41 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելով: Մեկ հեռախոսահամարից հնարավոր կլինի ուղարկել ընդամենը մեկ կարճ հաղորդագրություն:
Լրագրողների եւ մարզիչների քվեարկությունը բաց է լինելու:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում