14:45  +04,  12 դեկտեմբերի, 2019

«Ռոմա» - «Վոլֆսբերգեր»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում իտալական «Ռոման» դեկտեմբերի 12-ին կընդունի ավստրիական «Վոլֆսբերգերին»։ Հանդիպմանը հայտավորված է նաեւ «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Ռոմային», որի հաղթանակի գործակիցը 1․20 է։ «Վոլֆսբերգերի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 15․00 գործակցով, ոչ ոքի արդյունքը՝ 7․50։

«Ռոմա» - «Վոլֆսբերգեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։ 

Առաջին շրջանում այս թիմերի հանդիպումն Ավստրիայում ավարտվել է 1։1 հաշվով։

J խմբում 5 տուրից հետո Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ու «Ռոման» վաստակել են 8-ական, թուրքական «Բաշաքշեհիրը»՝ 7, «Վոլֆսբերգերը»՝ 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ