Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ խմբային փուլի արգելքը հաղթահարել են միայն առաջատար հինգ առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) ներկայացուցիչները։ Այս երկրների ներկայացուցիչներից 1/8 եզրափակիչ չկարողացան դուրս գալ իտալական «Ինտերը», գերմանական «Բայերը» եւ ֆրանսիական «Լիլը»։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի ուղեգրեր են նվաճել եւ առաջին զամբյուղում են ընդգրկվել խմբերի հաղթողներ «Բարսելոնան», «Բավարիան», «Յուվենտուսը», «ՌԲ Լայպցիգը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն եւ «Վալենսիան»։
Երկրորդ զամբյուղում են երկրորդ տեղերը գրաված Դորտմունդի «Բորուսիան», «Չելսին», «Լիոնը», «Նապոլին», «Ռեալը», «Աթլետիկոն», «Տոտենհեմը» եւ «Ատալանտան»։
1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում