13:12  ,  12 դեկտեմբերի, 2019

Զիդան․ Կոչնչացնենք «Լիվերպուլին», եթե հանդիպենք փլեյ-օֆֆում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է բելգիական «Բրյուգեի» դեմ հանդիպումը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում։ Արքայական թիմը հաղթել է 3։1 հաշվով։

«Մենք գոհ ենք մեր խաղից եւ այս հաղթանակից։ Հանդիպման սկզբում դժվարություններ ունեինք, 10-15 րոպե պահանջվեց, որպեսզի խաղացողները հարմարվեն։ Երկրորդ խաղակեսում ավելի վստահ էինք։

Յովիչի արդյունավետությունն իմ խնդիրն է, լրագրողների խնդիրը չէ։ Նա պետք է շարունակի աշխատել։ Յովիչի համար բարդ է, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում, բայց նա հասկանում է իրավիճակը։

1/8 եզրափակիչում պետք է խուսափե՞լ «Լիվերպուլից»։ Եթե հանդիպենք նրանց հետ, ապա կոչնչացնենք նրանց»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ A խմբում «Ռեալը» (11 միավոր) գրավել է երկրորդ տեղը՝ առաջ թողնելով ֆրանսիական ՊՍԺ-ին (16)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում