ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուներին:
Լավագույն քառյակում են ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը եւ իտալական «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը («Նապոլի»):
Քվեարկությունն ընթանում է ՈւԵՖԱ-ի կայքում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում