11:15  ,  12 դեկտեմբերի, 2019

ՉԼ-ի խմբային փուլում երրորդ տեղ գրաված եւ ԵԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճած թիմերը

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում երրորդ տեղերը գաված թիմերը նվաճեցին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգրեր։

Այդ թիմերն են բելգիական «Բրյուգեն», հունական «Օլիմպիակոսը», ուկրաինական «Շախտյորը» (Դոնեցկ), գերմանական «Բայերը» (Լեւերկուզեն), ավստրիական «Զալցբուրգը», իտալական «Ինտերը», պորտուգալական «Բենֆիկան» եւ հոլանդական «Այաքսը»։

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ փլեյ-օֆֆի ուղեգրերն արդեն ապահովել են իսպանական «Սեւիլիան» ու «Էսպանյոլը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վուլվերհեմփթոնը», Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը, շվեյցարական «Բազելը», բելգիական «Գենտը», պորտուգալական «Սպորտինգն» ու «Բրագան», ավստրիական ԼԱՍԿ-ը, շոտլանդական «Սելթիկը», գերմանական «Վոլֆսբուրգը» եւ հոլանդական «ԱԶ Ալկմարը»։

1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 20-ին, պատասխան խաղերը՝ փետրվարի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում