09:09  +04,  12 դեկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի մասնակիցներն՝ ըստ զամբյուղների

Հայտնի են ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մասնակիցները։

Առաջին զամբյուղում են խմբերի հաղթողներ «Բարսելոնան», «Բավարիան», «Յուվենտուսը», «ՌԲ Լայպցիգը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն եւ «Վալենսիան»։

Երկրորդ զամբյուղում են երկրորդ տեղերը գրաված Դորտմունդի «Բորուսիան», «Չելսին», «Լիոնը», «Նապոլին», «Ռեալը», «Աթլետիկոն», «Տոտենհեմը» եւ «Ատալանտան»։

Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։ 1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն լիգայի ներկայացուցիչներն ու խմբային փուլում արդեն հանդիպած թիմերը։ Առաջին զամբյուղի թիմերը 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացնեն տանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով