01:52  ,  12 դեկտեմբերի, 2019

ՊՍԺ-ն, «Ռեալն» ու «Բավարիան» հաղթանակներ տարան, «Աթլետիկոն» դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումներն անցկացրեցին A, B և D խմբերում ընգրկված թիմերը:

A խմբում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում 5:0 հաշվով հաղթանակ տարավ թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ: Ֆրանսիայի չեմպիոնի կազմից գոլերի հեղինակ դարձան Մաուրո Իկարդին, Պաբլո Սարաբիան, Նեյմարը, Կիլիան Մբապեն և Էդինսոն Կավանին:

Միաժամանակ ընթացող խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Բրյուգեի» նկատմամբ: Արքայական ակումբի կազմից աչքի ընկան Ռոդրիգոն, Վինիսիուսը և Լուկա Մոդրիչը, իսկ «Բրյուգեի» միակ գոլը խփեց Հանս Վանակենը:

A խմբում 16 միավորով առաջին տեղը գրավեց ՊՍԺ-ն: Երկրորդ տեղում «Ռեալն» է՝ 11 միավորով:

B խմբի առաջատար «Բավարիան» տնային խաղում 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ և 18 միավորով գրավեց առաջին տեղը:

«Տոտենհեմն» ունի 10 միավոր և փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց երկրորդ տեղով:

D խմբում առաջատար «Յուվենտուսը» Կրիշտիանու Ռոնալդուի և Գոնսալո Իգուաինի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթանակ տարավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ և 16 միավորով գրավեց առաջին տեղը: 

Մադրիդի «Աթլետիկոն» 2:0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Լոկոմոտիվի» նկատմամբ և ձեռք բերեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

A խումբ

«Բրյուգե» (Բելգիա) - «Ռեալ» (Իսպանիա)` 1:3 (տեսանյութ)

Հանս Վանակեն, 55 - Ռոդրիգո, 53, Վինիսիուս, 64, Լուկա Մոդրիչ, 90

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 5:0 (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 33, Պաբլո Սարաբիա, 35, Նեյմար, 47, Կիլիան Մբապե, 63, Էդինսոն Կավանի, 84

B խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 3:1 (տեսանյութ)

Կինգսլի Կուման, 14, Թոմաս Մյուլեր, 45, Ֆիլիպե Կոուտինյո, 64 - Ռյան Սեսեգնոն, 20

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)` 1:0

Յուսեֆ Էլ Արաբի, 88

D խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)` 2:0 (տեսանյութ)

Ժոաո Ֆելիշ, 17, Ֆելիպե, 54

«Բայեր» (Գերմանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 0:2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 75, Գոնսալո Իգուաին, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում