00:20  ,  12 դեկտեմբերի, 2019

Գատուզո. Անչելոտիին հոր պես եմ ընդունում

Իտալական «Նապոլիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ ունեցած հարաբերությունների մասին:

«Անչելոտիին հոր պես եմ ընդունում: Նա միշտ իմ կողքին է եղել և օգնել է ինձ դժվար պահերին: Անչելոտին իր կարիերայում ամեն ինչ նվաճել է, իսկ ես դեռ շատ բաներ պետք է ապացուցեմ:

Այս մրցաշրջանում «Նապոլիի» գլխավոր խնդիրը Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակելն է: Ամեն ինչ կանեմ, որպեսզի մեծ հաջողությունների հասնեմ այս ակումբում»,- Գատուզոյի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ «Նապոլին» Գատուզոյին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու մասին հայտարարել է դեկտեմբերի 12-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով