23:51  ,  11 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Դինամոյին», «Ատալանտան» դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց Զագրեբի «Դինամոյի» հետ: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 4:1 հաշվով:

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Դինամոյի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Օլմոն: «Մանչեսթեր Սիթիի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը: Աչքի ընկավ նաև անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը:

C խմբի մյուս խաղում իտալական «Ատալանտան» 2:0 հաշվով հաղթանակ տարավ Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ և վաստակեց խմբի երկրորդ ուղեգիրը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

C խումբ

«Դինամո Զագրեբ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:4 (տեսանյութ)

Դանիել Օլմոն, 10 - Գաբրիել Ժեզուս, 34, 50, 54, Ֆիլ Ֆոդեն, 84

«Շախտյոր» - «Ատալանտա»՝ 0:2 

Տիմոտի Կաստանյե, 68, Մարիո Պասալիկ, 80 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում