Լոնդոնի «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ամեն գնով ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» և Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի հարձակվող Ուիլֆրիդ Զահային:
Ուիլֆրիդ Զահային ձեռք բերելու խնդրանքով «Չելսիի» ղեկավարությանը դիմել է անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:
Եթե «Չելսին» չկարողանա համաձայնության գալ Զահայի տեղափոխության հարցում, ապա «Չելսին» կփորձի պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոյի հետ:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Զահան «Քրիսթալ Փելասի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում