21:09  ,  11 դեկտեմբերի, 2019

Մինյոլե. Ապացուցել ենք, որ կարող ենք խնդիրներ ստեղծել «Ռեալի» համար

Բելգիական «Բրյուգեի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպման մասին:

«Ցավում եմ, որ նույնիսկ հաղթելու դեպքում չենք կարող պայքարել փլեյ-օֆֆ դուրս գալու համար: «Բրյուգեն» արդեն ապացուցել է, որ կարող է խնդիրներ ստեղծել «Ռեալի» համար:

Այնուամենայնիվ, մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար և փորձելու ենք հաղթել աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին»,- Մինյոլեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բրյուգե» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում