Բելգիական «Բրյուգեի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպման մասին:
«Ցավում եմ, որ նույնիսկ հաղթելու դեպքում չենք կարող պայքարել փլեյ-օֆֆ դուրս գալու համար: «Բրյուգեն» արդեն ապացուցել է, որ կարող է խնդիրներ ստեղծել «Ռեալի» համար:
Այնուամենայնիվ, մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար և փորձելու ենք հաղթել աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին»,- Մինյոլեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բրյուգե» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում