19:15  ,  11 դեկտեմբերի, 2019

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել սենեգալցի կիսապաշտպանի հետ

Ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում «Ալաշկերտի» կազմը համալրվեց առաջին նորեկով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտի» ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել սենեգալցի հենակետային կիսապաշտպան Պապե Աբդու Կամարայի հետ:

28-ամյա Կամարան ավելի վաղ հանդես է եկել Լիեժի «Ստանդարդում», ֆրանսիական «Վալանսյեում» և բելգիական «Սերենգում»:

2018 թվականից Աբդու Կամարան փորձաշրջան էր անցնում «Երևանում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով