18:50  ,  11 դեկտեմբերի, 2019

ԵԼ. «Ռոմայի» հայտացուցակը՝ «Վոլֆսբերգերի» դեմ

Իտալական «Ռոման» Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում տնային խաղում կմրցի ավստրիական «Վոլֆսբերգերի» հետ:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Վոլֆսբերգերի» դեմ խաղին հայտավորել է 20 ֆուտբոլիստի:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է իտալական ակումբի հայտացուցակում:

«Ռոմա» - «Վոլֆսբերգեր» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում