20:50  ,  11 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» յուրահատուկ նվաճումը Չեմպիոնների լիգայում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում հաղթանակ տարավ Միլանի «Ինտերի» նկատմամբ:

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի երրորդ մրցաշրջանում անընդմեջ պարտություն չի կրել խմբային փուլում: Կատալոնական ակումբը խմբային փուլում վերջին անգամ պարտություն կրել է 2016 թվականին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Ինտերի» հետ արտագնա խաղում հաղթանակ տարավ 2:1 հաշվով, և F խմբում գրավելով առաջին տեղը, դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում