17:11  ,  11 դեկտեմբերի, 2019

«Չելսիում» հյուրընկալել են ամերիկացի դերասան Մեթյու Մաքոնահիին, նվիրել անվանական խաղաշապիկ (ֆոտո)

Հայտնի ամերիկացի դերասան Մեթյու Մաքոնահիին հյուրընկալել են Լոնդոնի «Չելսիի» հանդերձարանում, նվիրել 22 համարի անվանական խաղաշապիկ, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

«Օսկարի» դափնեկիր Մեթյու Մաքոնահին ներկա է եղել Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի հանդիպմանը։ «Չելսին» 2։1 հաշվով հաղթել է ֆրանսիական «Լիլին» եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում