16:36  ,  11 դեկտեմբերի, 2019

Ջենարո Գատուզոն ժամանել է «Նապոլիի» գրասենյակ

Իտալացի Ջենարո Գատուզոն ժամանել է «Նապոլիի» գրասենյակ եւ պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ, հաղորդում է gianlucadimarzio-ն։

«Նապոլին» նախօրեին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր իտալացի Կարլո Անչելոտիին։

Սպասվում է, որ Գատուզոյի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Գատուզոն մարզչական աշխատանք չուներ անցած մրցաշրջանի ավարտին «Միլանից» հեռանալուց հետո։

Անչելոտին «Նապոլին» գլխավորել էր 2018թ․ մայիսին։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում