16:05  ,  11 դեկտեմբերի, 2019

«Արսենալն» ու «Էվերտոնը» հետաքրքրված են Անչելոտիի ծառայություններով

Լոնդոնի «Արսենալն» ու Լիվերպուլի «Էվերտոնը» հետաքրքրված են իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Կարլո Անչելոտիի ծառայություններով, հաղորդում է Sky Sports-ը։

Իսպանացի Ունաի Էմերիի պաշտոնանկությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարն է շվեդ Ֆրեդի Յունգբերգը։ «Էվերտոնը» Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլին» 2։5 հաշվով պարտվելուց հետո գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց պորտուգալացի Մարկու Սիլվային։ Այժմ ժամանակավոր պաշտոնակատարն է շոտլանդացի Դանքան Ֆերգյուսոնը։

Անչելոտին «Նապոլին» գլխավորել էր 2018թ․ մայիսին։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021 թվականը։ Սպասվում է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ կնշանակվի «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Ջենարո Գատուզոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում