13:07  ,  11 դեկտեմբերի, 2019

Անսու Ֆատին՝ ՉԼ-ի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ խաղացող

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին Միլանի «Ինտերի» դեմ խաղում հաղթական գոլի հեղինակ դառնալու շնորհիվ դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Ֆատին աչքի է ընկել 17 տարեկան եւ 40 օրականում։

Խմբային մրցաշարի վերջին տուրում «Բարսելոնան» «Ինտերին» հաղթեց 2։1 հաշվով եւ իտալական թիմին զրկեց փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

«Շատ երջանիկ եմ, որ խփեցի այս գոլը եւ հաղթանակ բերեցի թիմին։ Ինձ ասացին, որ սա ռեկորդ է։ Սա երազանք է։ Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում։ Ես պարզապես վայելում եմ խաղը եւ սովորում լավագույններից։

Գոլի դրվագում ես փոխանցում կատարեց Լուիս Սուարեսին, սակայն նա հետ փոխանցեց ինձ։ Երբ խփեցի գոլը, զարմացա, քանի որ ստադիոնը լուռ էր։ Մտածեցի, թե ինչ եմ արել, բայց ես շատ երջանիկ էի»,- Ֆատիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Ֆատին դարձել է նաեւ Իսպանիայի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը «Բարսելոնայի» պատմության մեջ։ «Օսասունայի» դեմ խաղում նա աչքի էր ընկել 16 տարեկան եւ 304 օրականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում