12:38  ,  11 դեկտեմբերի, 2019

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները կխաղան Իռլանդիայում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկվել են 2020 թվականի Եվրոպայի փոքր երկրների առաջնության B ենթախմբում։

Առաջնությունը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 4-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում։

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հետ B ենթախմբում հանդես կգան նաեւ Իռլանդիայի եւ Անդորրայի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում