02:48  ,  11 դեկտեմբերի, 2019

«Նապոլին» պաշտոնանկ արեց Կառլո Անչելոտիին

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը Կառլո Անչելոտիին պաշտոնանկ անելու որոշում ընդունել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Գենկի» դեմ խաղից առաջ:

Իտալական պարբերականների հաղորդմամբ՝ Կառլո Անչելոտիին «Նապոլիում» կփոխարինի «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն:

Կառլո Անչելոտին «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2018 թվականի մայիսին:

60-ամյա Անչելոտիի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով