11:50  ,  11 դեկտեմբերի, 2019

Գվարդիոլա․ Հիմա մեզ համար Պրեմյեր լիգան կարեւոր է Չեմպիոնների լիգայից

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Զագրեբի «Դինամոյի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» կխաղա Խորվաթիայում։

«Մեր թիմում հիմա շատ են վնասվածքներ ունեցող խաղացողները եւ Խորվաթիա ենք բերել երիտասարդ ֆուտբոլիստների։ Բայց մեր կազմը կլինի օպտիմալ, իհարկե, հաշվի առնելով շատ հանգամանքներ։

Մենք արդեն ապահովել ենք փլեյ-օֆֆի ուղեգիր։ Հիմա մեզ համար Պրեմյեր լիգան կարեւոր է Չեմպիոնների լիգայից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Դինամո Զագրեբ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։55-ին։

C խմբում 5 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 11, Դոնեցկի «Շախտյորը»՝ 6, «Դինամո Զագրեբը»՝ 5, «Ատալանտան»՝ 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում