11:10  ,  11 դեկտեմբերի, 2019

Զիդան․ Չեմ կարծում, որ Ազարին պետք է վիրահատություն

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի վնասվածքի հետ կապված իրավիճակը։ Իսպանական մամուլը գրել էր, որ ֆուտբոլիստը պետք է վիրահատվի։

«Ես չեմ կարծում, որ Ազարին պետք է վիրահատություն, բայց հստակ չգիտեմ։ Կարող եմ միայն ասել, որ բժշկական շտաբը վերահսկում է իրավիճակը։ Հույս ունեմ, որ նա սպասվածից շուտ կվերադառնա խաղադաշտ։ Խոսում են 2-3 շաբաթի մասին, բայց պետք է լինել համբերատար»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ազարի վերադարձը սպասվում է հունվարին, նա աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խաղում (2։2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում