10:12  ,  11 դեկտեմբերի, 2019

Տուխել․ Մբապեն պետք է հարգի թիմակիցներին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը թուրքական «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ մեկնաբանել է փարիզյան թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վարքը։

«Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպման ավելացված ժամանակում փոխարինվելիս 20-ամյա ֆուտբոլիստը դժգոհություն էր դրսեւորել եւ չէր ցանկացել խոսել Տուխելի հետ։ Այդ խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 3։1 հաշվով, Մբապեն դարձել էր գոլի հեղինակ։

«Մբապեի մարզիչը լինելը բարդ չէ, բայց նա ունի բացառիկ մտածողություն։ Նորմալ է, որ նա ցանկանում է միշտ հաղթել։ Բայց նա պետք է ընդունի փոխարինվելու հանգամանքը եւ հարգանք դրսեւորի մյուս խաղացողների, օրինակ, Շուպո-Մոտինգի նկատմամբ, որը նրան փոխարինել էր»,- Տուխելի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։

ՊՍԺ - «Գալաթասարայ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում