22:40  ,  10 դեկտեմբերի, 2019

Բարտոմեու. «Բարսելոնայի» դռները միշտ բաց են Գվարդիոլայի առաջ

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ ապագայում պատրաստ է քննարկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

«Ժամանակին հենց Գվարդիոլան է որոշել հեռանալ «Բարսելոնայից»: Եթե Պեպը վերադառնալու ցանկություն հայտնի, ապա ակումբի դռները միշտ բաց են նրա առաջ»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է La Repubblica-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դժգոհ է Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքից և փոխարինող է փնտրում իսպանացի մասնագետին:

Գվարդիոլան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2012 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում