21:44  ,  10 դեկտեմբերի, 2019

Լեմպարդ. ՉԼ-ի փլեյ-օֆֆ դուրս գալը կոգևորի «Չելսիի» ֆուտբոլիստներին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի՝ «Լիլի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում հույս է հայտնել, որ իր գլխավորած թիմին կհաջողվի հաղթանակ տանել և դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:

«Խմբային փուլի առաջին տուրերում մենք չկարողացանք լավ արդյունք գրանցել, սակայն կարծում եմ, որ «Չելսին» այժմ ավելի լավ մարզավիճակում է գտնվում և կարող է հաղթանակ տանել դժվար մրցակցի դեմ խաղում:

Եթե մեզ հաջողվի դուրս գալ փլեյ-օֆֆ, ապա «Չելսիի» ֆուտբոլիստներն էլ ավելի կոգևորվեն և ավելի վստահ կանցկացնեն մրցաշարի մնացած հատվածը»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Չելսի» - «Լիլ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում