22:15  ,  10 դեկտեմբերի, 2019

«Չելսիի» պաշտպանը՝ Անտոնիո Կոնտեի թիրախում

Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է մարզական կարիերան շարունակել Միլանի «Ինտերում»:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ Մարկոս Ալոնսոյի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

«Ինտերը» կփորձի 28-ամյա Ալոնսոյի տեղափոխությունն իրականացնել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի պաշտպանը «Չելսիի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով