18:40  ,  10 դեկտեմբերի, 2019

Կլոպ. «Լիվերպուլը» պետք է ապացուցի, որ արժանի է դուրս գալ փլեյ-օֆֆ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի՝ «Զալցբուրգի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Լիվերպուլին» դժվար հանդիպում է սպասվում:

«Ես հիանում եմ «Զալցուրգի» խաղով: Այս խաղում «Լիվերպուլը» պետք է ապացուցի, որ արժանի է դուրս գալ փլեյ-օֆֆ:

Հոլանդը 19 տարեկան է, սակայն արդեն կարողացել է իր վրա մեծ ուշադրություն հրավիրել: Նա շատ վտանգավոր ֆուտբոլիստ է և խնդիրներ է ստեղծելու մեզ համար, սակայն «Զալցբուրգում» հանդես են գալիս նաև շատ այլ բարձրակարգ խաղացողներ»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Զալցբուրգ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 21:55-ին:

«Լիվերպուլը» 10 միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը: «Զալցբուրգը» 7 միավորով երրորդն է և 2 միավորով է հետ մնում «Նապոլիից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում